Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

COVID-19 Հայաստան. փաստահավաք խմբի հայտարարությունը

COVID-19 Հայաստան. փաստահավաք խմբի հայտարարությունը
04.06.2020 | 22:44

Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը խիստ մտահոգություն են առաջացնում: Վարակակիրների թվի կտրուկ աճը պայմանավորված է նաև պարետատան կողմից կայացրած՝ անախտանիշ և թույլ ախտանիշներ ունեցող հիվանդների բուժումը տնային պայմաններում կազմակերպելու որոշմամբ, ինչը կիրառելի չէ մեր երկրում կորոնավիրուսի տարածման սցենարի պարագայում:


Կառավարությունը վերոնշյալ որոշումը հիմնավորում է նրանով, որ առողջապահական համակարգն այլևս ռեսուրսներ չունի վարակակիրներին հիվանդանոցային պայմաններում պահելու համար։ Առողջապահական համակարգի ճիշտ կառավարման պարագայում հնարավոր է անհամեմատ ավելացնել հիվանդանոցային ռեսուրսներն՝ ապահովելով հիվանդոցային բուժում հնարավորինս շատ կորոնավիրուսի վարակակիրների համար։
Կոչ ենք անում հնարավորինս արագ ձեռնարկել հետևյալ քայլերը․
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ռեսուրսներն օգտագործել այնպես, ինչպես նախատեսված է պատերազմական դրության ժամանակ, ինչը հնարավորություն կտա առկա 550 (ըստ բժշկական կենտրոնի անձնագրի՝ 650) մահճակալի փոխարեն ծավալել 1100 մահճակալ։


Վերագործարկել իշխանության կողմից ընդունած որոշումների արդյունքում օպտիմալացված բժշկական հիմնարկությունները, մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» կենտրոնը՝ 48 մահճակալային ֆոնդով, «Արմենիկում» բժշկական կենտրոնը՝ 52 մահճակալային ֆոնդով:
Համալրել մահճակալներով ու կադրային ռեսուրսով 5830 մ2 տարածքի վրա ծավալված, սակայն ընդամենը 40 մահճակալ ունեցող «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի առօրյայում չգործածվող մասնաշենքը (երը), ապահովել վարակակիրների ստացիոնար բուժում և վերահսկողություն:
Հիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսի վարակակիրների բուժումը թույլ կտա նվազեցնել հիվանդության բարդացման դեպքերը և հնարավորինս նվազագույնի հասցնել մահվան դեպքերը։

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ